Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական պարագաներ

Կրծքագեղձի էկզոպրոթեզներ

Կրծքագեղձի էկզոպրոթեզներ

Կարևոր է իմանալ: Սիլիկոնե պրոթեզը թույլատրելի է և անհրաժեշտ է կրել վիրահատությունից արդեն 6-8 շաբաթ անց: Այն դեպքում, երբ վերքն ամբողջությամբ ապաքինվել է, պետք է կրել մշտապես: Եթե շարունակում եք ստանալ ճառագայթային բուժում, կամ հետվիրահատական սպին դեռ ամբողջությանբ ձևավորված չէ, պետք է կրել օրը 2-3 ժամ: Դա կօգնի խուսափել սկոլիոզով բարդացումից:


Պրոթեզը ՉՊԵՏՔ Է կշռի այնքան, որքան բնական կուրծքն է: Բնական կրծքագեղձի քաշը հավասարաչափ տարածվում է կրծքավանդակի մակերեսով, որին սատարում է մաշկը, կրծկալը, մկանները և այլն: Էկզոպրոթեզին սատարում է միայն կրծկալը՝ ստեղծելով ճնշում ուսի վրա, որպես հետևանք առաջ բերելով սկոլիոզ` մեջքի մշտական ցավով, և լիմֆոստազի զարգացման ռիսկ:

 

Հետվիրահատական կրծկալը կարելի է կրել արդեն վիրահատության երկրորդ օրը, իսկ կրծքագեղձի մասնակի հատումից և պլաստիկ վիրահատությունից հետո դա պարտադիր է: Նման կրծկալը կաջակցի` թուլացնելու ճնշումը, ինչը զգալիորեն կնվազեցնի ցավային զգացողությունը և անհրաժեշտ ձև կտա կրծքին:


Փորձեք մոռանալ այն ներքնազգեստը, որը դուք կրում էիք մինչ վիրահատությունը: Մասնագիտացած ներքնազգեստը միայն պրոթեզի «զետեղարան» չէ, այլ հատուկ մշակված օրթոպեդիկ ֆունկցիոնալ բնութագծերի ողջ շարքի համադրություն է, որը թույլ է տալիս հանել ուսի ճնշվածությունը և ունենալ մաքսիմալ հարմարավետության զգացողություն:


Լավ պրոթեզն այն պրոթեզն է, որի մասին օրվա ընթացքում ոչ մի րոպե չեք հիշի:

 

Մի շտապեք պրոթեզ գնել առաջին իսկ պատահած խանութից: Տեղեկություն հավաքեք բոլոր արտադրողների մասին, խորհուրդ հարցրեք բժշկից կամ ծանոթից, որն անցել է այս փուլը: Մի՛ ծուլացեք, գնահատե՛ք բոլոր պրոթեզների առավելություններն ու թերությունները, հետո միայն ձեռք բերեք մաքսիմալ հարմարավետը, որն ամբողջությամբ կհամապատասխանի Ձեր էսթետիկ պահանջներին:

Экзопротеэы молочных желез


Հիշե՛ք՝ պրոթեզը և ներքնազգեստը Օրենքով չեն փոխանակվում և ետ չեն վերցվում: Գնում կատարեք միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ վստահ եք Ձեր ընտրության մեջ:

 

Խրախուսելի չէ պրոթեզի գնման նամակագրական եղանակը, քանի որ նրա չափսը, ձևը, հյուսվածքը, քաշը և այլ բնութագրիչ հատկանիշները կախված են ոչ միայն Ձեր կրծքի չափից, այլ նաև վիրահատական միջամտության ծավալից, հետվիրահատական սպիի վիճակից, ուղեկցող բարդություններից և այլն:

 

Եթե որևէ խանութ պատրաստ է պրոթեզ վաճառելու համացանցի միջոցով՝ ելնելով պատվիրատուի ներկայացրած պարամետրերից, օրինակ. «Ունեմ կրծքի երրորդ չափ», երբեք մի՛ գնեք` 90% դեպքերում նման գնումը անպիտան է դառնում:


Մի խնայեք պրոթեզ ձեռք բերելիս, ընտրեք բարձրորակը (բարձրորակ ժամանակակից պրոթեզը չի կարող 10.000 դրամ արժենալ): Միայն բարձրորակ պրոթեզը կարող է ստեղծել լիարժեք հարմարավետություն, վերադարձնել հոգեկան հանգստություն և ինքնավստահություն: Բացի այդ` նման պրոթեզը Ձեզ կծառայի երկար տարիներ:

Экзопротеэы молочных железԾանոթություն և առաջին փորձումը

 

Հիվանդանոցում

Դուք հենց նոր վիրահատվել եք: Հազար ու մեկ միտք է պտտվում Ձեր գլխում: Ի՞նչ է հիմա լինելու: Մտածելու շատ բան կա` աշխատանք, ընտանիք, ընկերներ… Ձեր կյանքը… ինչպիսին էր այն և ինչպիսի՞ն է լինելու…


Առաջին հերթին պետք է վարժվել նոր իրավիճակին, որի համար ժամանակ է պետք: Ոչ բոլոր կանայք են ունակ ինքնուրույն ոտքի կանգնել: Ահա երբ է ընկերների և ընտանիքի օգնությունը հատկապես կարևոր:


Экзопротеэы молочных железՆման իրավիճակում պակաս կարևոր չէ արտաքին տեսքի մասին հոգալը, որին օգնության կգա կրծքագեղջի պրոթեզը, որպեսզի Ձեր արտաքին տեսքը վիրահատությունից հետո ոչնչով չտարբերվի նախկինից: Միայն այն պրոթեզները, որի մեջ դուք Ձեզ առավել հարմարավետ կզգաք, կարող են հիմք դառնալ նորմալ կյանք վերադառնալուն:


Ձեր առաջին պրոթեզը և կրծկալը


Խորհրդատուի օգնությամբ ընտրում եք առաջին հետվիրահատական պրոթեզը և կրծկալը: Կարևորը, որ Ձեզ հարմարավետ զգաք, շարժումները չկաշկանդվեն: Իհարկե, առաջին պրոթեզը և կրծկալը միայն ժամանակավոր լուծում են: Սովորաբար դա փափուկ հյուսվածքից պրոթեզ է, և փափուկ բամբակե կրծկալ: Նման տարբերակը կիրառվում է` կանխելու ցանկացած սեղմում կամ անհանգստություն, երբ սպին դեռևս շատ նուրբ է, կամ ճառագայթային բուժում եք ստանում: Իսկ երբ սպին ամբողջությամբ ձևավորվում է ու ավարտվում է ճառագայթային բուժման կուրսը, կարող եք ընտրել սիլիկոնե պրոթեզ և առավել սեղմ գրկող կրծկալ:

 

Անպայման այցելեք պրոթեզոլոգին` հետվիրահատական պրոթեզի կրման 4-րդ ամսից ոչ ուշ:

 

ԿԻՆԵԶԻՍ
առողջարարական կենտրոն

ՀԱՍՑԵ ՀՀ, 0002, Երևան, Կենտրոն, փող. Դերենիկ Դեմիրչյան 40
ՀԵՌԱԽՈՍ +374 10 58 16 87 , +374 94 71 0 850 , +374 91 53 78 42

Սկզբնաղբյուր. ԿԻՆԵԶԻՍ առողջարարական կենտրոն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ